Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ ԱՎԾ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
07/10/2009 10:27
Կիսվել

ՀՀ ԱՎԾ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս ամսվա տվյալներով անվանական միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 106999 դրամ, իսկ հունվար-հուլիս ամիսներին` 98997  դրամ: 2008 թվականի հուլիս ամսվա  համեմատությամբ անվանական միջին աշխատավարձն աճել է 10.3%, իսկ հունվար-հուլիս ժամանակահատվածի համեմատությամբ` 12,6%:

Հայաստանում ամսական միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ֆինանսական ոլորտում: Այս տարվա հուլիս ամսին ֆինանսական ոլորտում անվանական միջին աշխատավարձը կազմել է 322027 դրամ, իսկ հունվար-հուլիս ամսիներին` 267359դրամ:  Անցյալ տարվա ցուցանիշների հետ համեմատած` հուլիսին ֆինանսական ոլորտում անվանական միջին աշխատավարձն աճել է 5,4%-ով, իսկ հունվար-հուլիսին` 1,0%-ով:

Ֆինանսական ոլորտին հաջորդում է հանքարդյունաբերության ոլորտը: Այստեղ ընթացիկ տարվա հուլիսին անվանական միջին աշխատավարձը կազմել է 263868 դրամ, իսկ հունվար-հուլիսին ` 177965 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանքարդյունաբերական ոլորտում ամսական միջին աշխատավարձը հուլիսին աճել է 37,5%-ով, իսկ հունվար-հուլիսին կրճատվել է 15.4%-ով:

Անվանական միջին աշխատավարձի ամենացածր մակարդակը գրանցվել է ձկնորսության, ձկնաբուծության և առողջապահության ու սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտներում: Ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում 2009 թվականի առաջին ութ ամսիներին անվանական միջին աշխատավարձը կազմել է 55290 դրամ, իսկ առողջապահության ու սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտներում` 65207 դրամ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52