VERISK ANALYTICS-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ IPO-Ն ԱՄՆ-ՈՒՄ
Ապահովագրական ռիսկերի գնահատում և համապատասխան վերլուծություններ իրակաացնող ամերիկյան Verisk Analytics Inc. ընկերությունը արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) արդյունքում ներգրավել է ավելի քան 1,88 մլրդ դոլար: Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա իրականացված ամենախոշոր IPO-ն է ԱՄՆ-ում:
IPO-ի շրջանակներում Verisk Analytics ընկերությունը վաճառել է շուրջ 85,3 մլն արժեթուղթ` յուաքանչյուրը 22 դոլար անվանական արժեքով:
Verisk Analytics ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն 2009 թվականի առաջին եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 90,9 մլն դոլար, իսկ հասույթը` 503,7 մլն դոլար: