AIRBUS-Ը ԿՐԿԻՆ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ BOEING-ԻՑ
Ինքնաթիռներ արտադրող եվրոպական Airbus ընկերությունն այս տարվա ընթացքում ստացված պատվերների ընդհանուր թվաքանակով առաջ է անցել իր գլխավոր մրցակից ամերիկյան Boeing ընկերությանը: 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Boeing ընկերությունը ստացել է 79 պատվեր, մինչդեռ Airbus ընկերության պատվերների ընդհանուր թվաքանակը կազմել է 123:
Նշենք նաև, որ 2008 թվականի արդյունքներով եվրոպական Airbus ընկերությունն իր վաճառքի ծավալներով գերազանցել էր ամերիկյան Boeing ընկերությանը: Հաշվետու ժամանակահտվածում Airbus ընկերության վաճառքի ընդհանուր ծավալը կազմել էր 40.2 մլրդ դոլար, մինչդեռ Boeing ընկերության վաճառքի ծավալները կազմել էին 28.3 մլրդ դոլար: