MARRIOTT-Ն ԻՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ
Marriott International հյուրանոցային օպերատորի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում ընկերության կրած զուտ վնասը կազմել է 466 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 94 մլն դոլարի զուտ շահույթ: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 17%-ով և կազմել 2,47 մլրդ դոլար:
Նշենք, որ վերլուծաբաններն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի համար կանխատեսել էին ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների առավել մեծ անկում:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Marriott հյուրանոցային օպերատորի հասույթը կրճատվել է 19.7%-ով և կազմել 2.56 մլրդ դոլար:
Ընկերության կանխատեսումների համաձայն զբոսաշրջության համար ներկայումս ձևավորված ոչ բարենպաստ պայմաններում հիմնական ֆինանսական ցուցանիշների անկում կշարունակվի մինչև տարեվերջ: