HSBC-Ն ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է RBS ԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՄԲ
HSBC բանկը ակտիվորեն քննարկում է Royal Bank of Scotland (RBS) բանկի ակտիվների ձեռքբերման հավանականությունը և մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում Չինաստանում, Հնդկաստանում և Մալազիայում բրիտանական բանկի մասնաճյուղերի վաճառքի գործընթացի նկատմամբ:
Նշենք, որ HSBC բանկը փորձում է ամրապնդել իր դիրքերը ասիական տարածաշրջանում և այդ նպատակով ցանկություն է հայտնել նաև 1,5 մլրդ դոլարով գնել ING Groep-ի ասիական ակտիվները:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս HSBC-ն հայտարարել էր իր գլխամասային գրասենյակը Հոնկոնգ տեղափոխելու որոշման մասին: