ԿՈՄԲՈՋԱՅՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ BEELINE
ՀՀ ֆիքսված հեռախոսակապի և բջջային օպերոտորներից մեկի` Beeline-ի (նախկին Armentel), սեփականատեր Ռուսական Վիմպելկոմ ընկերությունը պլանավորում է նոր բջջային ցանց կառուցել Կոմբոջայում, այս մասին հայտնել է Վիմպելկոմ ընկերություն միջազգային զարգացման գծով փոխնախագահ Նիկոլայ Պրյանիշնիկովը:
Նա նշել է, որ իրենք ցանկանում են 9 ամիսների ընթացքում շահագործման հանձնել նոր ցանց, ավելացնելով նաև, որ պլանավորում են 3-4 տարիների ընթացքում գրավել Կոմբոջական շուկայի մոտ 20 տոկոսը ( 2 միլիոն բաժանորդ ): Այդ ընթացքում Վիմպելկոմը նախատեսում է ներդնել 200 միլիոն դոլար:
Նշենք, որ այդ նպատակով, Վիմպելկոմը 28 միլիոն դոլարով ձեռք է բերել Կոմբոջայում GSM 900/1800 կապ տրամադրելու լիցենզիա ունեցող Սոտելկո ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը:
Հիշեցնենք նաև, որ Վիմպելկոմ ընկերությունը մեր հանրապետությունից բացի բջջային ծառայություններ է մատուցում նաև Ուկրաինայում, Տաջիկստանում, Վրաստանում և Ուզբեկստանում: