ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԻ ԱՃԸ 6 ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Ֆրանսիայի ազգային վիճակագրական Insee ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Ֆրանսիայում աճել է 1,8%-ով: Նշենք, որ վերլուծաբաններն օգոստոս ամսվա համար կանխատեսել էին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ 0,3%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում Ֆրանսիայում արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը պայմանավորված է ավտոարտադրության խթանման նպատակով կառավարության կողմից իրականացվող միջոցառումներով: Ֆրանսիական կառավարությունը երկրում նոր ավտոմեքենաների վաճառքը խթանելու նպատակով բնակչությանը տրամադրում է ֆինանսական աջակցության: