Աշխարհ

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է
13/10/2009 19:56
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է

BBC-ն գրում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Չինաստանում միլիարդատերերի թիվն (կարողությունը հաշվարկվել է ԱՄՆ դոլարով) աճել է 29-ով և կազմել 130, սակայն շատ վերլուծաբանների կարծիքով չինացի միլիարդատերերի իսկական թիվը կարող է երկու անգամ գերազանցել պաշտոնական ցուցանիշը:

Hurun Research ընկերության հրապարակած տվյալների համաձայն միլիարդատերերի քանակով Չինաստանն այժմ զիջում է միայն ԱՄՆ-ին: Hurun Research-ի տվյալների համաձայն Չինաստանում այժմ կա մոտ 230 միլիարդատեր, որոնցից մոտ 100-ը չեն հրապարակում իրենց կարողությունները: Hurun Research-ը նաև նշում է, որ չինացի «թաքնված» միլիարդատերերի մեծ մասը իրենց գումարները հիմնականում աշխատել են բորսաներում կամ անշարժ գույքի շուկայում կատարած ներդրումների շնորհիվ:

Hurun Research-ի հետազոտությունների համաձայն Չինաստանի ամենահարուստը մարդը Վան Չուանֆուն է, որը զբաղվում է ավտոմեքենաների էլեկտրամարտկոցների և էլկտրամեքենաների արտադրությամբ (BYD ընկերություն): Չուանֆուի կարողությունը կազմում է մոտ 5.1 միլիարդ դոլար: Մեկ տարվա ընթացքում այն աճել է 5 անգամ: Հիշեցնենք, որ հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆֆեթը անցյալ տարի սեպտեմբեր ամսին 230 միլիոն դոլարով գնել էր վերոնշյալ ընկերության բաժնետոմսերի 10%-ը և մեկ տարի անց նրա ներդրած գումարն աճել էր մինչև 1.23 միլիարդ դոլար, սույն ընկերությունում Չուանֆուին են պատկանում բաժնետոմսերի 27%-ը:

Չինացի միլիարդատերերի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Nine Dragons Paper թղթի վերամշակմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Չժան Ինը, հիշեցնենք, որ 2006թ.-ին նա համարվում էր Չինաստանի ամենահարուստ մարդը: Իսկ անցյալ տարվա առաջատար Հուան Գուան Յուն, որը զբաղվում է էլեկտրոնիայի և էլէկտրական կենցաղային սարքավորումների վաճառով, այս տարի զբաղեցրել է 17-րդ տեղը: Նրա կարողությունը կազմել է 3.4 միլիարդ դոլար:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69