INTEL-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7,8%-ՈՎ
Համակարգչային տեխնիկա արտադրող ամերիկյան խոշորագույն Intel Corp. ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 7,8%-ով և կազմել 1,86 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է ավելի քան 8%-ով և կազմել 9,39 մլրդ դոլար:
Intel ընկերության հրապարակել է նաև կանխատեսումային տվյալներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում ընկերության հասույթը կաճի և կկազմի շուրջ 10,1 մլրդ դոլար: