ՀԲ – ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՃԻՆ
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Ռուսաստանի տնտեսության վրա ասիական երկու խոշոր երկրների` Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունների ազդեցությունը ներկայացնող զեկույց, որտեղ նշվում է, որ ասիական այս երկու երկրներում վերջին տարիների ընթացքում գրանցված անընդմեջ տնտեսական աճն իր դրական ազդեցություն է թողնում նաև Ռուսաստանում ձևավորված տնտեսական իրադրության վրա:
ՀԲ կանխատեսումների համաձայն Չինաստանում և Հնդկաստանում սպասվող տնտեսական աճի բարձր տեմպերը կհանգեցնեն Ռուսաստանում եկամուտների ընդհանուր մակարդակի աճի:
Զեկույցի հեղինակների գնահատմամբ Ռուսաստանի համար ներկայումս կարևորվում է ասիական երկրների հետ առևտրային հարաբերությունների կարգավորումը և առևտրային նոր պայմանների սահմանումը: Սա առավելապես վերաբերում է էներգետիկայի ոլորտում այս երկրների համագործակցությանը: