ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
People”s Bank of China բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում չինական բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 516.7 մլրդ յուան (75.68 մլրդ դոլար): Այս ցուցանիշն օգոստոս ամսվա համեմատությամբ, երբ բանկերի կողմից տրամադրվել էր 410.5 մլրդ յուան ընդհանուր արժողությամբ նոր վարկեր, գրանցել է զգալի աճ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ չինական բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն աճել է 149.1%-ով և կազմել 8.65 տրիլիոն յուան (1.27 տրիլիոն դոլար):
2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ Չինաստանի փողի շուկայում փողի առաջարկը, որը հաշվարկվում է M2 ագրեգատի միջոցով, աճել է 29.3%-ով: