ՉԱՎԵՍԸ ԱԶԳԱՅՆԱՑՐԵԼ Է HILTON ՀՅՈՒՐԱՆՈՑԸ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ազգայնացրել է Մարգարիտա կղզում գտնվող Hilton Հյուրանոցային համալիրը, որտեղ տարբեր ժամանակ կանգ են առել այնպիսի քաղաքական գործիչներ ինչպիսիք են Զիմբաբվեյի նախագահ Ռոբերտ Մուգաբեն և Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին:
Ուգո Չավեսը հայտարարել է, որ սույն քայլին է դիմել միայն ազգային զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով: Hilton ընկերությունը դեռևս չի մեկնաբանել Չավեսի սույն քայլը, ընկերության ներկայացուցիչը միայն հայտարարել է, որ իրենք դեռևս ուսումնասիրում են թե Չավեսի սույն քայլը ինչպես կարող է անդրադառնալ իրենց շահերի վրա: Hilton ընկերության այսպիսի հանգստությունը բացատրվում է նրանով, որ հյուրանոցային համալիրը չի պատկանում Hilton-ին: Hilton-ը հանդիսանում է միայն հյուրանոցի կառավարման օպերատոր: