MOODY'S-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ԲԲԸ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային վարկանիշային Moody”s Investors Service գործակալության տարածած հաղորդագրության համաձայն գործակալությունը վերանայել է բջջային կապի ռուսական խոշոր օպերատոր «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի (ապրանքային նշանը Beeline) վարկանիշը և «բացասական»-ից այն բարձրացրել «կայուն»:
Գործակալության հրապարակած տվյալների համաձայն վարկանիշի վերանայումը պայմանավորված է նախ և առաջ ընկերության գործունեության ֆինանսական արդյունքների բարելացմամբ:
«Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկիստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, ինչպես նաև Վիետնամում և Կամբոջայում կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություններ: