
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ – ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ, ԻՍՊԱՆԻԱՅԻ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ
Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Հունաստանի և Լատվիայի տնտեսությունները վտանգված են: Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայում անընդմեջ աճող պետական պարտքը սահմանափակում է կառավարության հնարավորությունները, ինչը առաջիկայում կարող է հանգեցնել բնակչության նկատմամբ կառավարության պարտավորությունների չկատարմանը: Սա առավելապես վերաբերում է սոցիալական ապահովության և բնակչությանը կենսաթոշակների տրամադրման ուղղությամբ կառավարության գործառնություններին: Եվրահանձնաժովողի կարիծքով նման խնդիր առկա է նաև Իսպանիայում, Հունաստանում և Լատվիայում:
Նշենք, որ վերլուծաբանների գնահատմամբ 2010 թվականին Մեծ Բրիտանիայի արտաքին պարտքը կարող է կազմել երկրի ՀՆԱ-ի շուրջ 82%-ը կամ 277 մլրդ դոլար: