NOKIA-Ն ԿՐԵԼ Է 913 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎՆԱՍ
Բջջային հեռախոսների արտադրության համաշխարհային առաջատար Nokia ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունը կրել է 913 մլն եվրոյի զուտ վնաս:
Նշենք, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակում ընկերությունն ապահովել էր 1,06 մլրդ եվրո զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 20%-ով և կազմել 9,81 մլրդ եվրո: