ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 6,3%-ՈՎ
Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի (European Automobile Manufacturers” Association, ACEA) հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 6,3%-ով, իսկ այս տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով այս ցուցանիշը կրճատվել է 6,6%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում Եվրոպայում վաճառվել է 1 մլն 388,136 հազար նոր ավտոմեքենա, ընդ որում ավտոմեքենաների վաճառքի ծավալների առավել մեծ աճ գրանցվել է Գերմանիայում` շուրջ 21%-ով: