ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 7,8%-ՈՎ
Պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ Իսպանիայում բնակարանների գները կրճատվել են 7,8%-ով, ընդ որում երկրորդ եռամսյակից երրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում բնակարանների գները կրճատվել են 0,9%-ով:
Նշենք նաև, որ այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ բնակարանների գները Իսպանիայում կրճատվել էին 8,3%-ով, իսկ 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ` 1,9%-ով: