CITIGROUP-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 101 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Ամերիկյան խոշորագույն Citigroup Inc բանկը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է 101 մլն դոլար զուտ շահույթ` նախորդ տարվա նույն եռամսյակում գրանցված շուրջ 2,82 մլրդ դոլար վնասի դիմաց:
Հաշվետու եռամսյակում 2008 թվականի նույն եռամսյակի համեմատությամբ բանկի հասույթն աճել է 25,4%-ով և կազմել 20,39 մլրդ դոլար:
Նշենք, որ բանկի ներկայացրած հաշվետվության համաձայն բանկի զուտ շահույթը 2009 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1,6 մլրդ դոլար, և այս եռամսյակում բանկը մեկ տարի շարունակ վնասով աշխատելուց հետո առաջին անգամ ապահովել է շահույթ: