
IBM-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Համակարգիչներ արտադրող ամերիկյան խոշորագույն International Business Machines (IBM) ընկերությունը հրապարակել է 2009 թվականի ինն ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 9%-ով և կազմել 8.6 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն ընկերության հասույթը հաշվետու ամիսների ընթացքում կրճատվել է 11%-ով և կազմել 68.5 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ IBM ընկերության զուտ շահույթն աճել է14%-ով և կազմել 3.2 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 7%-ով և կազմել 23.6 մլրդ դոլար: