Աշխարհ

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՆԳՈԶԻ ՕԿՈՆՋՈ-ԻՎԻԼԱ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
16/10/2009 14:35
Կիսվել

ՆԳՈԶԻ ՕԿՈՆՋՈ-ԻՎԻԼԱ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Դոկտոր Նգոզի Օկոնջո-Իվիլան ներկայումս Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն է:

2006 թվականի հունիսից մինչև օգոստոսը նա Նիգերիայի արտաքին գործերի նախարարն էր: 2003 թվականի հուլիսից մինչև 2006 թվականի hունիսը նա աշխատել է որպես Նիգերիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Միաժամանակ նա ղեկավարել է տնտեսական բարեփոխման համալիր ծրագիր իրականացնող` Նախագահին կից տնտեսական թիմը:  Վերջինս ճանաչում գտավ`  կայունացնելով մարկոտնտեսությունը և 3 տարվա ընթացքում եռապատկելով տնտեսական աճի տեմպը միջինում տարեկան 6 տոկոսով: Նրա ձեռքբերումները, որպես ֆինանսների նախարար, միջազգային ճանաչում ստացան Նիգերիայի ֆինանսական կայունության բարելավման և կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով ֆիսկալ թափանցիկության ապահովման համար: 2005 թվականի հոկտեմբերին նա գլխավորեց Փարիզյան ակումբի հետ բանակցությունները` Նիգերիայի արտաքին պարտքի 60 տոկոսի կամ 18 մլրդ ԱՄՆ դոլարի ներման շուրջ: Արտաքին պարտքի շուրջ ձեռքբերված համաձայնությունը ներառում էր վերակառուցման մեխանիզմ, որը նվազեցրեց Նիգերիայի` Փարիզյան ակումբի հանդեպ ունեցած պարտքը 35 մլրդ ԱՄՆ դոլարից մինչև 5 մլրդ: Դոկտոր Օկոնջո-Իվիլայի պաշտոնավարման ընթացքում Նիգերիան առաջին անգամ ստացավ պետական պարտքի BB- վարկանիշ Fitch-ի և Standard and Poors-ի կողմից, որը նրան դասեց Բրազիլիայի, Վիետնամի, Վենեսուելայի և Ֆիլիպինների հետ նույն շարքում:

Նախկինում, նա 21 տարի աշխատել է որպես զարգացման տնտեսագետ Համաշխարհային բանկում, որտեղ նաև զբաղեցրել է Կորպորատիվ քարտուղարության փոխնախագահի պաշտոնները: Սա ներառում է Արևելյան Ասիայի տարածաշրջանում` աշխատանքային երկու ժամանակաշրջան, որից 1997-2000թթ.` որպես Մալազիայի, Մոնղոլիայի, Լաոսի և Կամբոջիայի Երկրի տնօրեն, որը համընկավ  Արևելաասիական ֆինանսական ճգնաժամի հետ: Մերձավոր Արևելքի տարածաշրջանում` 2000-2003թթ. նա տարածաշրջանի Ծրագրերի տնօրենն էր: Դոկտոր Օկոնջո-Իվիլան նաև աշխատել է որպես Ինստիտուցիոնալ փոփոխությունների և ռազմավորության տնօրեն (1995-1997թթ.), աջակցելով Բանկի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: 1989 թվականից 1991 թվականը նա եղել է Գործառնությունների ավագ փոխնախագահի հատուկ օգնական, որը հնարավորություն է տվել մասնակցելու բարձր մակարդակի քաղաքականության մշակմանը և քննարկմանը, այնպիսի տարբեր երկրների համար, ինչպիսիք են Չինաստանը և Բուրկինա Ֆասոն:

Դոկտոր Նգոզի Օկոնջո-Իվիլան կրթություն է ստացել Հարվարդում և ունի դոկտորի կոչում տարածաշրջանային տնտեսագիտության և զարգացման ոլորտում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից: Նա գերազանց տիրապետում է ֆրանսերեն, իբո և անգլերեն լեզուներին և աշխատանքային մակարդակով յորուբային: Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում Պատվավոր դոկտորի կոչում Դուբլինի համալսարանից, Թրինիթի քոլեջից (2007), Իրավունքի պատվավոր դոկտորի կոչում Քոլբի քոլեջից (2007) և Բրաուն Համալսարանից (2006),  Հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի կոչում Հյուսիսային Կարիբյան Համալսարանից (Մանդեվիլ, Յամայկա, 2005),  Time Magazine-ի «Եվրոպայի տարվա հերոս» մրցանակ` Նիգերիայում տնտեսական բարեփոխումների վերաբերյալ իր աշխատանքի համար (2004), Euromoney Magazine-ի «Տարվա` ֆինանսների նախարար» (2005), Financial Times/The Banker-ի «Տարվա` աֆրիկյան ֆինանսների նախարար» (2005), This Day-ի «Տարվա նախարար» (2004 և 2005):

Դոկտոր Օկոնջո-Իվիլան  անդամակցում կամ նախագահում է բազմաթիվ խորհուրդների և խորհրդատվական խմբերի, այդ թվում DATA-ն, Ռեսուրսների համաշխարհային ինստիտուտը, Քլինտոնի համաշխարհային նախաձեռնությունը, Նելսոն Մանդելա հաստատությունը, Աֆրիկայի ընկերների համաշխարհային հիմնադրամը և Գիտության ու տեխնոլոգիայի աֆրիկյան ինստիտուտը:  Նա աշխատել է զարգացող երկրներում գործող մի շարք միջազգային ներդրումային խմբերում` որպես խորհրդական և դասախոսել է աշխարհի տարբեր երկրներում` Աֆրիկայի և զարգացման թեմաներով: Դոկտոր Օկոնջո-Իվիլան, համագործակցելով Gallup-ի հետ, հիմնադրել է Նիգերիայի  բնիկների կարծիքի հետազոտության առաջին կազմակերպությունը, խթանելով դեմոկրատիան և հաշվետվողականությունը Նիգերիայում:

Նա ամուսնացած է վիրաբույժ դոկտոր Իկեմբա Իվիլայի հետ. նրանք ունեն չորս երեխա:  

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69