
ВMW-Ն ՄԱԴԼԵՆ ՕԼԲՐԱՅԹԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Գերմանական խոշոր ավտոարտադրող BMW ընկերության նոր խորհրդատու է նշանակվել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:
Իր նոր պարտականությունների շրջանակներում Օլբրայթը ուսումնասիրելու է ԱՄՆ շուկայում ընկերության իրացման նոր հնարավորությունները, ինչպես նաև աջակցելու է ընկերության ղեկավարությանն ընդունել ճիշտ որոշումներ:
Ինչպես նշվում է BMW ընկերության տարածած հաղորդագրության մեջ` ընկերության նման որոշումը բացատրվում է ԱՄՆ շուկայի պայմանների սպասվող փոփոխություններով, քանի որ ԱՄՆ նախագահը մտադիր է մոտ ապագայում վերանայել շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ԱՄՆ օրենսդրությունը: