ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ BANK OF AMERICA ԲԱՆԿԻ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան խոշորագույն Bank of America բանկը 2009թ.-ի հուլիս-սեպտեմբեր ամսիներին կրել է 1 միլիարդ դոլար վնաս, մինչ դեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բանկի շահույթը կազմել էր 1.18 միլիարդ դոլար: Բանկի կողմից հրապարակված հաշվետվության մեջ նաև ասվում է նաև, որ բանկի հասույթն աճել է 32.6%-ով և կազմել 26 միլիարդ դոլար: Բանկի ղեկավարությունը սույն բացասական ցուցանիշները կապում է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ:
Հիշեցնենք, որ ակտիվների ծավալով Bank of America-ն համարվում է ԱՄՆ երկրորդ բանկը, այն իր գործունեությունն է իրականացնում աշխարհի ավելի քան 20 երկրներում: