ԱՄՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆ ԱՄՍԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ ԱՃԵԼ Է 0.7%-ՈՎ
ԱՄՆ պահուստների դաշնային համակարգը հայտարարել է, որ 2009թ.-ի սեպտեմբեր ամսի տվյալների համաձայն ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության ծավալն օգոստոս ամսի համեմատ աճել է 0.7%-ով: Վերլուծաբանների ամենալավատեսական կանխատեսումները ակնկալում էին 0.2%-ոց աճ: Հիշեցնենք, որ օգոստոս ամսին ԱՄՆ արդյունաբերական արտադրանքի ծավալը տարեկան կտրվածքով նվազել էր 6.1%-ով:
Նշենք նաև, որ ԱՄՆ արդյունաբերական հզորությունների օգտագործման գործակիքը սեպտեմբեր ամսին աճել է 0.6 տոկոսային կետով և կազմել 70.5%: