ԼՈՆԴՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ
Լոնդոնում բնակարանների գները հասել են վերջին երկու տարիների իրենց առավելագույն մակարդակին: Rightmove հետազոտական ընկերության տվյալների համաձայն վերջին չորս ամիսների ընթացքում բնակարանների գները Լոնդոնում աճել են միջինը 6,5%-ով և հասել 2007 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում իրենց առավելագույն մակարդակին:2009 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ Լոնդոնում բնակարանների միջին գինը կազմել է 461 հազար 157 ֆունտ ստերլինգ (506 հազար 127 եվրո):
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում բնակարանների գները 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 2,8%-ով: