ALLIANZ ԵՎ AMERICAN EXPRESS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՎԱՃԱՌԻ ICBC ԲԱՆԿԻ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ
Allianz SE և American Express Co ընկերությունները մտադիր չեն վաճառել չինական Industrial&Commercial Bank of China Ltd. բանկի իրենց մասնաբաժինը: Այս երկու ընկերություններից յուրաքանչյուրը տնօրինում է շուրջ 3.1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ICBC բանկի բաժնետոմսեր: Նշենք, որ վերջին ժամանակներում շրջանառվում էր տեղեկատվություն այն մասին, որ վերը նշված ընկերությունները նախատեսում են վաճառել չինական խոշորագույն բանկի իրենց մասնաբաժինը:
ICBC բանկը իր շուկայական արժեքով և շահույթի մակարդակով աշխարհի խոշորագույն բանկն է: Այն ունի ավելի քան 16 հազար ներկայացուցչություն Չինաստանում և շուրջ 112 մասնաճյուղեր արտասահմանում: Բանկն ամբողջ աշխարհում սպասարկում է ավելի քան 190 մլն հաճախորդների: