WESTERN UNION-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 25%-ՈՎ
Միջազգային դրամային փոխանցումների ամերիկյան Western Union ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության եկամուտները կրճատվել են շուրջ 25%-ով և կազմել 181 մլն դոլար: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 5%-ով և կազմել 1,31 մլրդ դոլար:
Նշենք, որ Western Union միջազգային դրամային փոխանցումների համակարգը անցյալ տարի դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում: