CHINA MOBILE-Ի ՇՈՒՐՋ 500 ՄԼՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 2,6% ԱՃ
Չինական China Mobile Ltd. ընկերությունը, որն իր շուկայական արժեքով աշխարհի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունն է, այժմ արդեն առաջինն է նաև իր բաժանորդների ընդհանուր թվաքանակով, ինչի շնորհիվ 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 2,6%-ով:
China Mobile Ltd. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ եկամուտներն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել են 28,6 մլրդ յուան (4,2 մլրդ դոլար):
Նշենք, որ ներկա դրությամբ China Mobile Ltd. ընկերության բաժանորդների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 500 միլիոնը: