
2009 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ LG ELECTRONICS-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Կենցաղային տեխնիկա արտադրող հարավկորեական LG Electronics Inc. ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը զգալիորեն աճել է և կազմել 690 մլն դոլար: Նշենք, որ 2008 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել էր 21 մլն դոլար զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ LG Electronics ընկերության վաճառքի ծավալներն աճել են 14%-ով և կազմել 6,7 մլրդ դոլար: