
UNITED AIRLINES-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 57 ՄԼՆ ԴՈԼԱՐ
UAL Corp. ընկերությունը, որը հանդիսանում է United Airlines ավիաընկերության սեփականատեր, հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում գրանցվել է ֆինանսական ցուցանիշների առավել մեծ անկում, քան կանխատեսվում էր:
Հրապարակած հաշվետվության համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերության զուտ շահույթը կազմել է 57 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 792 մլն դոլարի զուտ շահույթ:
Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում United Airlines-ի հասույթը կրճատվել է 20%-ով և կազմել 4.4 մլրդ դոլար, իսկ այդ նույն ժամանակահատվածում ուղևորաշրջանառությունը կրճատվել է 5.4%-ով: