
ՇՎԵԴԱԿԱՆ TELE2 ՕՊԵՐԱՏՈՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար շվեդական Tele2 ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու ժամանակահատվածում ընկերության ապահոված շահույթի մակարդակը գերազանցել է կանխատեսումները:
Հրապարակած հաշվետվության համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերության շահույթը մինչև հարկումը կազմել է 2.4 մլրդ շվեդական կրոն (347 մլն դոլար): Նշենք, որ 2008 թվականի նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 2.2 մլրդ կրոն շահույթ:
Վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսում էին շուրջ 2,3 մլրդ շվեդական կրոն շահույթի ստացում: