
FIAT-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 25 ՄԼՆ ԵՎՐՈ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Խոշոր ավտոարտադրող իտալական Fiat Group ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 25 մլն եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր շուրջ 468 մլն եվրո զուտ շահույթ: Հրապարակած տվյալների համաձայն ընկերության հասույթը այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքներով կազմել է 12 մլրդ եվրո:
Ընկերության կանխատեսումների համաձայն, ներկայիս համաշխարհաին ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, հիմնական ֆինանսկան ցուցնիշների անկում կարող է շարունակվել մինչև տարեվերջ: