ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 8,9%-ՈՎ
Չինաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 8,9%-ով, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 2008 թվականի համապատասխան ամիսների համեմատությամբ Չինաստանի ՀՆԱ-ն աճել է շուրջ 7,7%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն Չինաստանի առաջատար արդյունաբերական ընկերությունների արտադրանքի ավելացված արժեքը 2009 թվականի երեք եռամսյակների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 8,7%-ով, ընդ որում միայն երրորդ եռամսյակում այս ցուցանիշի տարեկան աճը կազմել է 12,4%: