
ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 30,7%-ՈՎ
Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ճապոնիայի արտահանման համախառն ծավալները կրճատվել են 30,7%-ով:
Նախարարության հայտարարության համաձայն արտահանման ծավալների անկումը մեծապես պայմանավորված է հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի հետ Ճապոնիայի առևտրաշրջանառության շուրջ 34,1% կրճատմամբ:
Նշենք, որ վերլուծաբանները ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա համար կանխատեսել էին Ճապոնիայի արտահանման ծավալների անկում շուրջ 29,9%-ով: