
ERICSSON-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հեռահաղորդակցային սարքավորումներ արտադրող շվեդական Ericsson AB ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, վաճառքի ծավալների անկմամբ պայմանավորված, ընկերության շահույթը կրճատվել է շուրջ 70%-ով և կազմել 118 մլն դոլար: Այս նույն եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 5,6%-ով:
Ընկերությունը հրապարակել է նաև կանխատեսումային տվյալներ, որոնց համաձայն մինչև տարեվերջ ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը կշարունակվի: Այս պայմաններում Ericsson-ը մտադիր է կրճատել իր արտադրանքի իրացման գները: