
NESTLE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2,2%-ՈՎ
Սննդի արտադրության առաջատար շվեյցարական Nestle ընկերությունը հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության հասույթը կրճատվել է 2,2%-ով և կազմել 79,547 մլրդ շվեյցարական ֆրանկ (79 մլրդ դոլար): Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ընկերությունն ապահովել է վաճառքի ծավալների առավել մեծ աճ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում: