
ՇՈԿՈԼԱԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՏԱՐ HERSHEY ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 35% ԱՃ
Շոկոլադ արտադրող ամերիկյան առաջատար Hershey Co. ընկերությունը հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 35%-ով և կազմել 309,2 մլն դոլար: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 3,5%-ով և կազմել 3,89 մլրդ դոլար:
Hershey Company-ն հիմնադրվել է 1984 թվականին: Այն թողարկում է շոկոլադե արտադրանքներ հայտնի Hershey”s Kisses, Kit Kat և այլ ապրանքային նշաններով: