Պաշտոնական

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 420.50+2.50
OIL:  BRENT - 78.72-0.77 WTI - 75.21-0.74
COMEX:  GOLD - 2760.00-0.23 SILVER - 31.14-1.46
COMEX:  PLATINUM - 965.90-0.39
LME:  ALUMINIUM - 2691.50+0.26 COPPER - 9275.00+0.92
LME:  NICKEL - 16102.00+0.03 TIN - 30390.00+2.07
LME:  LEAD - 1985.00+0.92 ZINC - 2963.50+0.73
FOREX:  USD/JPY - 156.48+0.44 EUR/GBP - 1.0407-0.08
FOREX:  EUR/USD - 1.0407-0.08 GBP/USD - 1.2316-0.18
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44156.73+0.30 NASDAQ - 20009.34+1.28
STOCKS US: S&P 500 - 6086.37+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39958.87+0.79 TOPIX - 2751.74+0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.56-0.40 SSEC - 3230.16+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8545.13-0.04 CAC40 - 7837.40+0.86
STOCKS EUR:  DAX - 21254.27+1.01
23/01/2025  CBA:  USD - 398.88+0.14 GBP - 491.42-1.58
23/01/2025  CBA:  EURO - 415.23-1.37
23/01/2025  CBA:  GOLD - 35290.00+192.00 SILVER - 394.92+4.11
ՀՄՀ ՊՈԱԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
23/07/2008 20:35
Կիսվել

ՀՄՀ ՊՈԱԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Քննարկվել են "Հազարամյակի մարտահրավեր" հիմնադրամ-Հայաստան" ծրագրի ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի վերանայման սկզբունքներն ու տարբերակները, վերոնշյալ ՊՈԱԿ-ի եւ GFA Consulting Group ընկերության միջեւ 2007թ. դեկտեմբերի 25-ին ստորագրված ֆինանսական գործակալի պայմանագրի հավելված հանդիսացող ֆինանսական հաշվետվողականության պլանը, ինչպես նաեւ ՙՀՄՀ-Հայաստան՚ ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման բաղադրիչի շրջանակներում գյուղատնտեսական գործունեության հետազոտության հաջորդ փուլերի համար խորհրդատվական ծառայությունների մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները: Նշվել է, որ 2006թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների` ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի, միջեւ ստորագրված համաձայնագրում ՙՀազարամյակի մարտահրավեր՚ ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի համար նախատեսված 108, 590,000 ԱՄՆ դոլարի շրջանակներում ծրագրվում էր իրականացնել 7 ջրամբարի, 6 մայր ջրանցքի, 18 ինքնահոս համակարգի, 68 պոմպակայանի, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի եւ երրորդ կարգի ջրանցքերի վերականգնման շինարարական աշխատանքներ, ինչպես նաեւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում, այդ աշխատանքների նախնական եւ վերջնական նախագծում: Սակայն հաշվի առնելով վերջին երկու տարիներին ԱՄՆ դոլարի արժեզրկումը եւ շինարարական ապրանքների/աշխատանքների գնաճը, ակնհայտ է, որ նախատեսված գումարով այժմ հնարավոր չէ իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները: Հաշվի առնելով վերոնշյալը, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը եւ ՀՄԿ-ն, ՀՄԿ-ի մասնագիտացված փորձագետ ՙՋեյկոբս՚ ընկերության հետ համատեղ, եկել են համոզման, որ անհրաժեշտ է վերանայել ծրագիրը` նվազեցնելով եւ այն համապատասխանեցնելով առկա գումարի շրջանակներում իրականացման հնարավոր ծավալներին:
Խորհուրդը քննարկել եւ հաստատել է ֆինանսական հաշվետվողականության պլանը: Նշվել է, որ այն ծառայելու է որպես կանոնակարգ` Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայից ՙՀազարամյակի մարտահրավեր՚ հիմնադրամ-Հայաստան՚ ՊՈԱԿ-ի ստացած դրամաշնորհի ֆինանսական կառավարման եւ գնումային գործընթացների իրականացման համար: Չի կարող իրականացվել որեւէ ֆինանսական կամ գնումային գործարք, որը հակասում է Համաձայնագրին, Հատկացումների համաձայնագրին, Գնումային համաձայնագրին, Կառավարման համաձայնագրին կամ որեւէ այլ հարակից փաստաթղթին: Ֆինանսական հաշվետվողականության մեջ ներգրավված են երկու հիմնական կողմեր. ՀՄՀ-Հայաստանը եւ ֆինանսական գործակալը: ՀՄՀ-Հայաստանի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող իրականացնող կազմակերպությունները նույնպես պետք է առաջնորդվեն տվյալ ֆինանսական հաշվետվողականության պլանով սահմանված կանոններով:

 

23/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.88
+0.14
Եվրո (EUR)
415.23
-1.37
Ռուբլի (RUR)
4.03
-0.02
Լարի (GEL)
139.56
+0.04
35290.00
+192.00
Արծաթ
394.92
+4.11