
ELECTROLUX-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 93% ԱՃ
Էլեկտրատեխնիկա արտադրող շվեդական Electrolux ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ծախսերի կրճատման քաղաքականության և ընկերության արտադրատեսակների գների որոշակի աճով պայմանավորված ընկերությունն ապահովել է շահույթի զգալի աճ: Հրապարակած հաշվետվության համաձայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 93%-ով և կազմել 236 մլն դոլար (145 մլն եվրո):