
VERIZON ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկյան Verizon Communications Inc. բջջային կապի օպերատորն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության բաժանորդների թիվն աճել է 1,2 միլիոնով, սակայն ընկերության եկամուտները ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 10%-ով, որը մեծապես պայմանավորված է բաժանորդների կողմից ընկերության մատուցած ծառայություններից օգտվելու ընդհանուր ծավալի կրճատմամբ:
Հրապարակած տվյալների համաձայն ընկերության զուտ եկամուտները հաշվետու եռամսյակում կազմել են 2,89 մլրդ դոլար, իսկ հասույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 10,2%-ով և կազմել 27,27 մլրդ դոլար: