VISA ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 3 ԱՆԳԱՄ
Միջազգային առաջատար վճարային համակարգը ներկայացնող ամերիկյան Visa Inc ընկերությունը հրապարակել է 2008-2009 ֆինանսական տարվա իր գործունեության հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու տարվա ընթացքում, որն ավարտվել է 2009 թվականի սեպտեմբերի 30-ին, ընկերության զուտ շահույթը նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ աճել է շուրջ 3 անգամ և կազմել 2.353 մլրդ դոլար: Հաշվետու ֆինանսական տարվա արդյունանքներով ընկերության գործառնական հասույթն աճել է 10%-ով և կազմել 6.911 մլրդ դոլար:
Visa Inc ընկերությունն ամփոփել է նաև 2008-2009 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահութը կազմել է 514 մլն դոլար, իսկ հասույթը` 1.879 մլրդ դոլար: