ԻՍՊԱՆԱԿԱՆ SANTANDER ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2.8%-ՈՎ
Իսպանական Santander բանկը հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում բանկի զուտ շահույթը կրճատվել է 2.8%-ով և կազմել 6.74 մլրդ եվրո, որը համընկել է վերլուծաբանների կանխատեսումների հետ:
Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածի համար վերլուծաբանները կանխատեսել էին, որ Եվրագոտու խոշորագույն բանկը կապահովի շուրջ 6.72 մլրդ եվրո զուտ շահույթ: