ԱՄՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների կոմիտեն երեկ հրապարակել են համատեղ մշակված օրենքի նախագիծ, որը նախատեսում է ԱՄՆ պահուստային համակարգի լիազորությունների ընդլայնում, մասնավորապես ամերիկյան ընկերությունների գործունեության նկատմամբ պահուստային համակարգի վերահսկողության գործիքների շրջանակների մեծացում:
Այս նախագիծը ենթադրում է, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը իր նոր լիազորությունների շրջանակներում կարող է պահանջել ընկերություններից վաճառել իրենց ռիսկային ստորաբաժանումները և սահմանափակել այն առևտրային գործունեութունը, որը կարող է վտանգ ներկայացնել ֆինանսական համակարգի համար: