
DEUTSCHE BANK-Ը ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Գերմանական խոշոր ներդրումային Deutsche Bank AG բանկն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Deutsche Bank-ի զուտ շահույթն աճել է 3.4 անգամ և կազմել 1.4 մլրդ եվրո: Հաշվետու եռամսյակում բանկի հասույթն աճել է 64%-ով և կազմել 7.2 մլրդ եվրո` նախորդ տարվա երրորդ եռամսյակում գրանցված 4.4 մլրդ եվրոյի դիմաց:
Նշենք նաև, որ Deutsche Bank-ի հրապարակած ֆինանսական արդյունքները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները: Վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին շահույթի ստացում 836 մլն եվրո մակարդակում: