ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 23%-ՈՎ
Նավթամթերքի արտադրության ծավալով Չինաստանի ամենամեծ նավթային PetroChina Co. ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվութունը, որի համաձայն հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 23%-ով և կազմել 30.85 մլրդ յեն: Նշենք, որ 2008 թվականի երրորդ եռամսյակում ընկերությունն ապահովել էր 40.31 մլրդ յեն զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նավթի արտադրության ծավալները կրճատվել են 3.7%-ով, իսկ բնական գազի արտադրության ծավալներն աճել են ավելի քան 11%-ով:
Ընկերության հայտարարության համաձայն հաշվետու ամիսների ընթացքում հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի և նավթամթերքի գների զգալի անկմամբ: