Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵ-2010-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
29/10/2009 16:59
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵ-2010-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվում են «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:      

30 հոկտեմբերի 2009թ., ժ. 11.00 – ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության  2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկում.

– օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները  (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը եւ նրա ծածկույթը, արտաքին եւ ներքին պարտքը),
– եկամուտների ձեւավորումը (հարկային եւ մաքսային քաղաքականությունը),
– բյուջեի ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը. (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում եւ  դոտացիաներ համայնքներին),
– բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը,

«Հայաստանի Հանրապետության  2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում, ՀՀ կենտրոնական բանկի 2010թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների նախագծի քննարկում:
 
Զեկուցողներ՝ ՀՀ ֆինանսների  նախարար  Տ.Դավթյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան:
      
Հրավիրվում են՝  ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման  նախարար  Ա. Գեւորգյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարար   Գ.Պետրոսյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ  Ս.Մնացականյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ.Խաչատրյանը:

Ուրբաթ, 30 հոկտեմբերի 2009թ., ժ. 15.00 – Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված. արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության  ծառայության ֆինանսավորում:
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մ.Շահգելդյան, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն պետ Ա.Սարգսյան ՀՀ  կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն տնօրեն Գ.Հակոբյան:
      
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

Ուրբաթ,  30 հոկտեմբերի 2009թ., ժ.17.00 – ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը  դռնփակ է)

Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված. պաշտպանության նախարարության  եւ պետական ռեզերվների  ֆինանսավորում:
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների  նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ պաշտպանության  նախարար  Ս.Օհանյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մ.Շահգելդյան
      
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների  նախարար Տ.Դավթյանը:

Երկուշաբթի , 2 նոյեմբերի 2009թ., ժ. 11.00 ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի   ու ֆինանսավարկային  եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝ Հայաստանի Հանրապետության  2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսավորում:
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների  նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ  Նախագահի աշխատակազմի ղեկավար  Կ.Կարապետյան, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար  Գ.Ղարիբջանյան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյան, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Ա.Հակոբյան, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյան, ՀՀ արդարադատության նախարար Գ.Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյան, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյան, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ  Ի. Զաքարյան, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար  Մ.Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ.Բադալյան, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ.Ազարյան:

Հրավիրվում է՝  ՀՀ ֆինանսների  նախարար Տ.Դավթյանը:

Երկուշաբթի, 2 նոյեմբերի 2009թ., ժ. 15.00 – Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության  2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված տարածքային կառավարման  մարմինների ֆինանսավորում, դոտացիաներ համայնքներին:
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների  նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, Երեւանի քաղաքապետ  Գ. Բեգլարյան եւ մարզպետներ:

Հրավիրվում են՝ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար  Ա. Գեւորգյանը, ՀՀ ֆինանսների  նախարար Տ.Դավթյանը:

Երեքշաբթի, 3 նոյեմբերի 2009թ., ժ. 11.00. – ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝ Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի,  սփյուռքի հարցերի, սպորտի, երիտասարդության եւ  տեղեկատվության ոլորտների  ֆինանսավորում:
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների  նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյան, ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Ա.Աշոտյան, ՀՀ մշակույթի  նախարար Հ.Պողոսյան, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախարար Ա.Գրիգորյան, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ  Գ.Ամալյան, ՀՀ  հանրային  հեռուստառադիոընկերության  խորհրդի նախագահ Ա.Հարությունյան:
         
Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների  նախարար Տ.Դավթյանը, Երեւանի քաղաքապետ  Գ. Բեգլարյանը:

Երեքշաբթի, 3 նոյեմբերի 2009թ., ժ. 15.00. Ազգային  Ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ  բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝ Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  գյուղատնտեսության  եւ բնապահպանության ոլորտների  ֆինանսավորում:
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար  Գ. Ալավերդյան, ՀՀ բնապահպանության   նախարար Ա.Հարությունյան:       

Հրավիրվում է՝  ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:
       
Չորեքշաբթի 4 նոյեմբերի 2009թ., ժ. 11.00. – ՀՀ Ազգային ժողովի առողջապահություն  հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային    հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված առողջապահության ոլորտի ֆինանսավորում:
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյան:
             
Հրավիրվում են՝  ՀՀ ֆինանսների նախարար Տ. Դավթյանը, Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը:
 
Չորեքշաբթի, 4 նոյեմբերի 2009թ., ժ. 15.00. – ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ  բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝ Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  ֆինանսավորում`  սոցիալական ապահովություն, նպաստներ, թոշակներ:
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարար Գ.Պետրոսյան
         
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Տ. Դավթյանը:

Հինգշաբթի,  5 նոյեմբերի 2009թ., ժ. 11.00. – Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝ Հայաստանի Հանրապետության  2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորում:
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների  նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյան:
         
Հրավիրվում է՝  ՀՀ ֆինանսների  նախարար Տ.Դավթյանը:

Հինգշաբթի,  5 նոյեմբերի 2009թ., ժ. 14.00. – Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆինանսավորում եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներ:
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների  նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյան:
         
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:
 
Հինգշաբթի,  5 նոյեմբերի 2009թ., ժ. 16.00. – Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման  հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ` «Հայաստանի  Հանրապետության  2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  եվրոպական ինտեգրման  հարցերի ֆինանսավորում
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների  նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյան:
         
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը:

Ուրբաթ, 6 նոյեմբերի 2009թ., ժ. 11.00 – ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովի hամատեղ նիստ

Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  ֆինանսավորում` արդյունաբերություն, քաղաքաշինություն, տրանսպորտ եւ կապ,   էներգետիկ համակարգ, բնական պաշարների, խմելու եւ ոռոգման ջուր, սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն:

«Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղականություն:
 
Զեկուցողներ`  ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար,  Ն.Երիցյան ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարար Ա.Մովսիսյան, ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյան, ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարար  Գ.Սարգսյան, ՀՀ  տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրիասյան, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ.Նազարյան, ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողովի նախագահ Ա.Շահնազարյան, ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտեի նախագահ  Գ.Խաչատրյան:
          
Հրավիրվում են՝  ՀՀ ֆինանսների նախարար Տ.Դավթյանը, Երեւանի քաղաքապետ  Գ. Բեգլարյանը:

Մինչեւ 12 նոյեմբերի 2009թ. ժ. 18.00

1. ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ամփոփում:

2. ԱԺ  պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները ներկայացնում են ԱԺ աշխատակազմ:

Ուրբաթ, 13 նոյեմբերի 2009թ. /մինչեւ ժ. 15.00/

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորված գրավոր առաջարկությունները ներկայացնում է  ՀՀ կառավարություն:

Երկուշաբթի, 16 նոյեմբերի  2009թ.

ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկությունը  ՀՀ Ազգային ժողովի հերթական չորսօրյա նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության  2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագիծը ընդգրկելու եւ քննարկելու  մասին։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98