RENAULT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 19.9%-ՈՎ
Ֆրանսիական խոշոր ավտոարտադրող Renault ընկերության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ընկերության համախառն վաճառքի ծավալները կրճատվել են 19.9%-ով և կազմել 24.09 մլրդ եվրո, իսկ հասույթի ընդհանուր ծավալն այդ նույն ժամանակահատվածում կազմել է 30.1 մլրդ եվրո:
Ֆրանսիայի երկրորդ խոշոր ավտոարտադրող ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության հասույթը կրճատվել է 11.3%-ով և կազմել 8.1 մլրդ եվրո, իսկ վաճառքի ծավալները հաշվետու եռամսյակում կրճատվել են 11.2%-ով և կազմել 7.66 մլրդ եվրո:
Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում Renault ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է 1.106 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 16.5%-ով: