HITACHI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 532 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԶՈՒՏ ՎՆԱՍ
Ճապոնական Hitachi Ltd. ընկերությունը հրապարակել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության հաշվետվությունը, որի համաձայն ընկերությունը, կրելով շուրջ 48.1 մլրդ յեն (532 մլն դոլար) զուտ վնաս, գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերության համար կանխատեսել էին 59.99 մլրդ յեն զուտ վնաս:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում Hitachi ընկերության հասույթը կրճատվել է 19%-ով և կազմել 2.2 տրիլիոն յեն: