ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՆՆԿԱՑԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 115-Ի
ԱՄՆ ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC) հայտարարել է, որ սնանկ են ճանաչվել 9 ամերիկյան տարածաշրջանային բանկեր: Այսպիսով 2009թ.-ի սկզբից ԱՄՆ-ում սննկացած բանկերի թիվը հասավ 115-ի: FDIC-ից հայտնել են նաև, որ բոլոր 9 բանկերը գործում են երկրի արևմտյան տարածաշրջանում և նրանց ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է 19.4 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ 2007թ.-ին ԱՄՆ-ում սննկացել է 3 բանկ, իսկ 2008թ.-ին` 25 բանկ: