ESTEE LAUDER ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Կոսմետիկայի արտադրությամբ առաջատար Estee Lauder Cos Inc ընկերությունը հրապարակել է 2009 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ընկերության շահույթը կազմել է 140.7 մլն դոլար: 2008 թվականի համապատասխան եռամսյակում ընկերությունն ապահովել էր 5.1 մլրդ դոլար շահույթ:
2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Estee Lauder ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 3.7%-ով և կազմել 1.83 մլրդ դոլար: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամիսների համար կանխատեսել էին վաճառքի ծավալների սահմանում 1.82 մլրդ դոլար մակարդակում:
Ընկերությունն իր ֆինանսական արդյունքներով գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները, որը մեծապես պայմանավորված է հաշվետու եռամսյակում ծախսերի կրճատման քաղաքականությամբ և նոր արտադրատեսակների թողարկմամբ: