HSBC-Ն ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Եվրոպայի խոշորագույն HSBC (Hong Kong and Shanghai Banking Corp) բանկն իր ռազմավարությունը կենտրոնացնում է ասիական, և առավելապես չինական բանկային շուկաներում: Այս մասին հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Սենդի Ֆլոքհարթը (Sandy Flockhart) և նշել, որ բանկը մտադիր է առաջիկա երկու տարիների ընթացքում շարունակել իր ներդրումային քաղաքականությունը Չինաստանում: Նախնական տվյալների համաձայն մինչև տարեվերջ HSBC բանկի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների թիվը Չինաստանում կարող է հասնել 100-ի:
Նշենք, որ բանկը նախատեսում է 2010 թվականին բորսայական ցուցակագրում անցնել Չինաստանում և Շանհայի ֆոնդային բորսայում իր արժեթղթերի տեղաբաշխման արդյունքում ներգրավել շուրջ 7,3 մլրդ դոլար: